Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Հուսով եմ՝ Վեհափառի կողմից սրան կարգալույծ անելու որոշումը չի ուշանա

Հուսով եմ՝ Վեհափառի կողմից սրան կարգալույծ անելու որոշումը չի ուշանա
05.12.2025 | 12:21

Ես մի բան եմ ուզում հասկանալ, եթե սա Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդն է, ապա ի՞նչ նպատակով է տևական ժամանակ գտնվում Հայաստանում, յալանչու պես թրև է գալիս Երևանի փողոցներում ու քարշ գալիս նիկոլական հեռուստատեսային տաղավարներում։

Լիտվայում, Լատվիայում և էստոնիայում սրա միակ առաքելությունը Տալլինի եկեղեցում Նիկոլ Փաշինյանին ընդունելության արժանացնելն է՞ր։

Գործ չունի՞ նա այնտեղ անելու, որ եկել ու այստեղ եկեղեցու դեմ անզիջում պայքար է մղում և, խաչակնքվելով փառք տալիս Աստծուն, որ երջանկություն է ունեցել հանդիպելու Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Հուսով եմ՝ Վեհափառի կողմից սրան կարգալույծ անելու որոշումը չի ուշանա և այս յալանչին կարող է թրև գալ նաև նոր կարգավիճակում։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ